ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այսօր ներկայացրել է Երևան քաղաքի քննչական վարչության նորանշանակ պետին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը 2021 թվականի հոկտեմբերի 14-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից:
Կենսագրություն
Մհեր Խաչատուրի Վարդանյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 20-ին, Երևանում:
2002 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2001-2003թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2003-2006թթ. - Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ:
2006-2007թթ. - Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ:
2007-2009թթ. - Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչ (ի հաշիվ ավագ քննիչի), ապա՝ ավագ քննիչ:
2009-2011թթ. - Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության հսկող-մեթոդական և վերլուծական բաժանմունքի ավագ քննիչ (ի հաշիվ ՀԿՀ ավագ քննիչի), ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ:
2011-2014թթ. - Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի պետ:
2014-2020թթ. - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ:
2020-2021թթ. - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի hատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ:
2021 թ. հոկտեմբերի 14-ից՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին: