Լրահոս
10.09.22,
05:50
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների
![ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների](https://investigative.am/storage/files/2022/09/1662960753,4273.jpeg?token=454b796c40cce0578516845a5596ef6a49327e3b)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքինվերաբերող հարցեր:

Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ տևողությամբ, կայացած հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահը պատասխանել է ծնողների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, շարունակաբար կազմակերպել համանման հանդիպումներ՝ նախաքննական մարմնի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների վերաբերյալ համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով: