Լրահոս
23.05.23, 10:43

ՀՀ քննչական կոմիտեում իրականացվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հերթական ընդունելությունը

ՀՀ քննչական կոմիտեում իրականացվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հերթական ընդունելությունը

ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարել է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու՝ այս տարվա հերթական ընդունելության գործընթացի մասին։

Քննիչ դառնալու ցանկություն ունեցող անձինք, օրենսդրությամբ սահմանված  պահանջներին համապատասխանելու պարագայում, անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ՀՀ քննչական կոմիտե ներկայացնել մինչև 2023թ. հունիսի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Ընդ որում, գործընթացը հեշտացնելու համար նախատեսվել է, որ փաստաթղթերը՝ ծրարավորված, դիմորդները պետք է գցեն ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում տեղադրված փոստային արկղի մեջ:

Ընդունելության գրավոր քննությունը տեղի կունենա 2023թ․ հունիսի 13-ին, ժամը 10:00-ին: Քննության անցկացման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ՝ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով։

Քննիչների թեկնածուների ցուցակի համալրման ընդունելության անաչառության մակարդակը բարձրացնելու, որակյալ կադրերի համալրման նկատառումով կառուցակարգերը կատարելագործելու նպատակով փոփոխությունների է ենթարկվել ինչպես դիմորդների կողմից ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այնպես էլ քննության ընթացակարգերը։ Դրանց մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ քննրական կոմիտեի պաշոնական կայքի «Օրենսդրություն, իրավական ակտեր» բաժնում: Մրցութային գործընթացը բաղկացած է գրավոր և բանավոր քննությունների փուլերից։

Գրավոր քննության տևողությունը 2 ժամ է, աշխատանքները գրվում են ծածկագրված տետրերում, տետրերի ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփելուց հետո:

Գրավոր քննության առաջադրանքը, ի տարբերություն նախկինում կիրառվող տեսական հարցերի, իրենից ներկայացնում է մեկ իրավական խնդիր, որը կազմվում է նախօրոք` բանավոր քննության հարցաշարի շրջանակներում:

Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվում է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական գնահատական (հիսուն և ավելի միավոր) ստացած հայտատուները:

Բանավոր քննության հարցաշարը ընդգրկում է ՀՀ քրեական իրավունքի, ՀՀ քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառները:

Ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող անհրաժեշտ՝ փոփոխված փաստաթղթերի ցանկին, դիմումների ընդունման, ինչպես նաև բանավոր և գրավոր քննությունների ընթացակարգերին, համապատասխան կոնտակտային տվյալներին և հետաքրքրող այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում զետեղված հայտարարությունից։