Լրահոս
    28.02.20, 11:27

    ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը վերաբերող հարցերի շուրջ (լուսանկարներ)

    ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը վերաբերող հարցերի շուրջ (լուսանկարներ)

    2020 թվականի փետրվարի 28-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

    Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

    Նիստի ժամանակ քննարկվել են քննչական կոմիտեի վարույթում քննվող պետությանը պատճառված գույքային վնասի դեպքերով հարուցված կոռուպցիոն և այլ բնույթի քրեական գործերի քննության արդյունավետությանը, որակի կատարելագործմանը և հանրային վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր:

    Քննարկման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Հ.Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ: