ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
29.03.16, 12:56

Հրաման՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի՝ 2015 թվականի հունիսի 11-ի թիվ 56-Լ հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին

 

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


Հրաման՝

 

 Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի՝
2015 թվականի հունիսի 11-ի թիվ 56-Լ հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին


29 մարտի 2016թ.  թիվ 17-Լ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի  1-ին, 5-րդ մասերով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1.Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 56-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 13-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

2) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1 կետով.

«13.1. Տվյալ տարվա ընթացքում ոչ մեծ ծանրաբեռնվածություն (տարեկան մինչև հինգ հարյուր քրեական գործ) ունեցող ստորաբաժանման թեկնածությունը կարող է առաջադրվել, եթե վերջին երկու տարվա ընթացքում ստորաբաժանումն ապահովել է սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված պահանջները»:

2.  Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությանը:

 

 

Ա. Գ. Հովսեփյան