ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
08.02.17, 08:44

Հրաման՝ ՀՀ ՔԿ Նախագահի՝ 2015 թվականի հունիսի 11-ի թիվ 56-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄՒՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

 
Հրաման`

 

07.02.2017.

թիվ  16-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ  2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 56-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի  1-ին, 5-րդ մասերով և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝


1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 11-ի  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 56-Լ հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. 

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ԵՎ «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ՊԱՐԳԵՎԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ».

2) Հրամանի 1-ին կետում  «հավելվածի» բառը փոխարինել « N 1 հավելվածի» բառերով.

3) Հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին և 1.2-ին կետերով.

«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա ստորաբաժանում» պարգևագրի նկարագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

1.2. Հաստատել  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Տարվա քննիչ» պարգևագրի նկարագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:».

4) Հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝ ապահովել «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» անվանումներով պարգևագրերի պատրաստումը:».

5) Հրամանը լրացնել N 2 և N 3 հավելվածներով՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների.

6) Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Տարվա ստորաբաժանում, տարվա քննիչ ճանաչելու մասին հրամանները հրապարակվում են Կոմիտեի կոլեգիայի նիստում, որտեղ տարվա ստորաբաժանմանը, ի դեմս ստորաբաժանման պետի և տարվա քննիչին հանձնվում են «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» անվանումով պարգևագրեր:

 Տարվա ստորաբաժանում ճանաչված ստորաբաժանման պետն ու տարվա քննիչ ճանաչված ծառայողը կարող են նաև խրախուսվել Կոմիտեի նախագահի կողմից:»:

2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին:

 

 

Ա. Գ. Հովսեփյան

 

 

 Հավելված N 1
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի 2017թ. 
փետրվարի   -ի թիվ ---- Լ հրամանով

 

 Հավելված N 2 
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի 2015թ.
հունիսի 11-ի թիվ 56-Լ հրամանով

 

 

ՆԿԱՐԱԳԻՐ

«Տարվա ստորաբաժանում» պարգևագրի

1. «Տարվա ստորաբաժանում» պարգևագիրն (այսուհետ` Պարգևագիր) իրենից ներկայացնում է 350 x 350 միլիմետր չափսերի քառակուսի ցուցանակ՝ վրադիր տարրերով (Ձև 1):

2. Ցուցանակը պատրաստվում է փայտից, պատված է մուգ կարմրագույն թավիշով, ունի մուգ շագանակագույն շրջանակ, որը ներսից եզերված է 5 միլիմետր հաստությամբ ոսկեգույն եզրագծով:

3. Պարգևագրի վերևի հատվածում` ոսկեգույն եզրագծից 20 միլիմետր ներքև, տեղակայված է 150 միլիմետր տրամագծով ոսկեգույն շրջան, որը վերևից եզերված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ռելիեֆային գրությամբ, իսկ ներքևից` «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ռելիեֆային գրությամբ: Շրջանի կենտրոնական մասում` վերևի գրառումից 10 միլիմետր ներքև, 40 x 50 միլիմետր չափսերի ոսկեգույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով՝ ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ (էմալապատ) մորթիով: Արծիվների ներքևում 60 x 90 միլիմետր չափսերի ոսկեգույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի պատկերը:

4. Ոսկեգույն շրջանից 30 միլիմետր ներքև 60 x 120 միլիմետր չափսերի վրադիր տարրի ձևով տեղակայված է ոսկեգույն ուղղանկյունի, որի վրա առկա է ռելիեֆային գրություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի ամսաթվի և հերթական համարի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման անվանման, «ՏԱՐՎԱ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» գրառման, ինչպես նաև դրա ճանաչման տարեթվի նշումով:

5. Պարգևագրի վրադիր տարրերը պատրաստվում են պղնձի հատուկ համաձուլվածքից և պատված են 999 հարգի ոսկով:


 
Ձև 1


Ձ Ե Վ

 «Տարվա ստորաբաժանում» պարգևագրի

 

 

 

 

 

   Հավելված N 2
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի 2017թ.
փետրվարի   -ի թիվ ---- Լ հրամանով

 

   Հավելված N 3
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի 2015թ.
հունիսի 11-ի թիվ 56-Լ հրամանով

 

 


ՆԿԱՐԱԳԻՐ

«Տարվա քննիչ» պարգևագրի

 

1. «Տարվա քննիչ» պարգևագիրն (այսուհետ` Պարգևագիր) իրենից ներկայացնում է 340 x 280 միլիմետր չափսերի ուղղանկյուն ցուցանակ՝ վրադիր տարրերով (Ձև 1):

2. Ցուցանակը պատրաստվում է փայտից, պատված է կապույտ թավիշով, ունի մուգ կապույտ շրջանակ, որը ներսից եզերված է 5 միլիմետր հաստությամբ արծաթագույն եզրագծով:

3. Պարգևագրի վերևի հատվածում` արծաթագույն եզրագծից 40 միլիմետր ներքև, տեղակայված է 120 միլիմետր տրամագծով արծաթագույն շրջան, որը վերևից եզերված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ» ռելիեֆային գրությամբ, իսկ ներքևից` «ՏԱՐՎԱ ՔՆՆԻՉ» ռելիեֆային գրությամբ: Շրջանի կենտրոնական մասում` վերևի գրառումից 10 միլիմետր ներքև, 30 x 40 միլիմետր չափսերի արծաթագույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի երկու արծիվները, որոնք պահում են խաչված աչքերի գծապատկերով՝ ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի սպիտակ (էմալապատ) մորթիով: Արծիվների ներքևում 50 x 80 միլիմետր չափսերի արծաթագույն ռելիեֆային վրադիր տարրի ձևով տեղակայված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքի պատկերը:

4. Արծաթագույն շրջանից 55 միլիմետր ներքև 45 x 110 միլիմետր չափսերի վրադիր տարրի ձևով տեղակայված է արծաթագույն ուղղանկյունի, որի վրա առկա է ռելիեֆային գրություն` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի ամսաթվի և հերթական համարի,   Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման քննիչի պաշտոնի, անվան, հայրանվան, ազգանվան, «ՏԱՐՎԱ  ՔՆՆԻՉ» գրառման, ինչպես նաև դրա ճանաչման տարեթվի նշումով:

5. Պարգևագրի վրադիր տարրերը պատրաստվում են պղնձի հատուկ համաձուլվածքից և պատված են 925 հարգի արծաթով:

 

 

Ձև 2

 

 

 

 

 

Ձ Ե Վ

 

«Տարվա քննիչ» պարգևագրի



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

 

 

Ձ Ե Վ

«Տարվա քննիչ» պարգևագրի