ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
10.03.20, 10:19

Հրաման՝ ՀՀ ՔԿ նախագահի, նրա տեղակալների միջև աշխատանքային բաժանում կատարելու և ՀՀ ՔԿ նախագահի 2014թ. հոկտեմբերի 23-թ թիվ 779-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին (ինկորպորացված տարբերակ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

        Հրաման՝      

 

 

 

27.08.2018թ., ք. Երևան, 120-Ա
Ինկորպորացիա առ 10.03.2020թ N 40-Ա
(շարադրվել է նոր խմբագրությամբ
10.03.2020թ. N 40-Ա)

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝

 

Հրամայում եմ՝ 

         

1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի և նրա տեղակալների միջև կատարել աշխատանքի հետևյալ բաժանումը.

1) Կոմիտեի նախագահը.
ա. ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի գործունեությունը,  ղեկավարում է Կոմիտեի կոլեգիայի աշխատանքները,
բ. համակարգում է Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության աշխատանքները, ինչպես նաև Կոմիտեի դեպարտամենտի առաջին բաժնի աշխատանքները՝ գաղտնիության ռեժիմի ապահովման ոլորտում,
գ. ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի նախագահի խորհրդականների և մամուլի քարտուղարի աշխատանքները,
դ. կառավարում է Կոմիտեի դեպարտամենտը.

2) Կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը.
ա. համակարգում է Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքները,
բ. համակարգում է Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական վարչությունների ծառայողների կողմից նախաքննության արդյունավետ կազմակերպման աշխատանքները,
գ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի կենտրոնական փորձագիտական հանձնաժողովի, հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության ձևակերպման ենթակա պաշտոնների անվանակարգությունը և գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը մշակելու հանձնաժողովի, Կոմիտեում մշտապես գործող փորձաքննական, ինչպես նաև հատուկ կարևորության, հույժ գաղտնի և գաղտնի փաստաթղթերի ու գործերի առկայության տարեկան ստուգում անցկացնելու կենտրոնական մարմնում ստեղծված հանձնախմբի աշխատանքները.

3) Կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը.
ա. համակարգում է Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատանքները.

4) Կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանը.
ա. համակարգում է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատանքները,
բ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները.

5) Կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը.
ա. համակարգում է Կոմիտեի  միջազգային հարցումների ապահովման բաժնի, Կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության, Կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքները,
բ. ղեկավարում և համակարգում է Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի, Կոմիտեի դեպարտամենտում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի աշխատանքները:

2. Ուժը կորցրած ճանաչել Կոմիտեի նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալների միջև աշխատանքի բաժանում կատարելու մասին»  թիվ 779-Ա հրամանը:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահին։

4. Սույն հրամանն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Կոմիտեի գլխավոր քարտուղարին:

 

 

  Հ. Գրիգորյան