Հրաման՝ ՀՀ ՔԿ նախահգահի՝ 2017թ. մարտի 13-ի թիվ 46-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին
ք.Երևան, 13.06.2018թ., 68-Լ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական Կոմիտեի նախագահի 2017 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 46-Լ հրամանը:
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի արխիվի պետին:
Պաշտոնակատար՝ Հ. Գրիգորյան