Հրաման՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, Երևանի քննչական վարչությունում և դրա տարածքային ստորաբաժանումներում «էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագիրը ներդնելու մասին
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ
Հրաման՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՏԿԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30 օգոստոսի 2016թ. թիվ 44-Լ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու, քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը միասնականացնելու, դատավարական ժամկետների խախտումները կանխարգելելու, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ ներդնելու, ինչպես նաև ավտոմատացված վիճակագրության հաշվառում և համակարգում իրականացնելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ`
1.Ներդնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Երևան քաղաքի քննչական վարչությունում և դրա տարածքային ստորաբաժանումներում «էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագիրը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Երևան քաղաքի քննչական վարչությունում և դրա տարածքային ստորաբաժանումներում «էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագրով աշխատող քննիչների ցանկը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
3. «Էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագրի ներդրման ժամկետ սահմանել 2016 թվականի սեպտեմբերի 19-ը:
4. «Էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագրով աշխատող քննիչներին՝
1) 2016 թվականի սեպտեմբերի 19-ին և դրանից հետո հարուցված և վարույթ ընդունված առնվազն մեկ քրեական գործով քննչական գործողությունների արձանագրությունները կազմել և դատավարական որոշումները կայացնել «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով նախատեսված ձևանմուշների հիման վրա՝ «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի տեխնիկական պահանջների պահպանմամբ.
2)«էլեկտրոնային նախաքննություն» ծրագրով նախատեսված քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևանմուշները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին չհամապատասխանելու կամ հակասելու դեպքում համապատասխան քննչական գործողության արձանագրությունը կամ դատավարական որոշումը կազմել անձամբ՝ առանց «էլեկտրոնային նախաքննություն» ծրագրի ձևանմուշն օգտագործելու՝ եռօրյա ժամկետում սույն հրամանի 6-րդ կետով նախատեսված կարգով ներկայացնելով գրավոր առաջարկ՝ ձևանմուշը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխանեցնելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետ Վ. Պետրոսյանին՝
1) մինչև «էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագրի մեկնարկումը՝ սույն հրամանի հավելվածով նախատեսված քննիչներին տրամադրել «էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագրի շահագործման համար անհրաժեշտ օգտագործողի անունը, գաղտնաբառը.
2) ապահովել սույն հրամանի կատարման հետ կապված տեխնիկական աջակցությունը:
6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Ս. Ավետիսյանին, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջ. Ֆարխոյանին և Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումների պետերին՝ յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ղամբարյանին ներկայացնել փորձարարական ծրագրի կատարելագործման վերաբերյալ գրավոր առաջարկություններ:
7.Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել «էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագրում ներգրավված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:
8. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետին:
Պաշտոնակատար՝ Ա. Ա. Թամազյան
Հավելված
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի 2016թ.
օգոստոսի « »-ի թիվ ------- Լ հրամանով
ՑԱՆԿ
«էլեկտրոնային նախաքննություն» փորձարարական ծրագրով աշխատող քննիչների
1. Յուրա Իվանյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր
վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ
2.Արամայիս Սահակյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես
կարևոր գործերով քննիչ
3.Սուրեն Նազարյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական
բաժնի ավագ քննիչ
4. Արմեն Մուշեղյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական
բաժնի ավագ քննիչ
5. Ներսես Մուրադյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի
ավագ քննիչ
6. Գոռ Սաղոյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական
բաժնի ավագ քննիչ
7. Գոհար Գրիգորյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի
ավագ քննիչ
8. Արուսյակ Ալեքսանյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
9. Ռաֆայել Սարգսյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական
բաժնի քննիչ
10.Նառա Ստեփանյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի
Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական
բաժնի քննիչ