ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
11.12.15, 10:54

Հրաման՝ մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում, ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը հաստատելու մասին

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ


Հրաման՝

     «08» դեկտեմբերի 2015թ. թիվ 134Լ  

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում, ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի փետրվարի 20-ի թիվ 6-Լ և 2015 թվականի փետրվարի 25-ի թիվ 8-Լ հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ  և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝

 

Հրամայում  եմ՝

 

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող  մարմիններում և ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2.Ներդնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող  մարմիններում և ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը:

3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի փետրվարի 20-ի «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործերի նյութերի թվայնացման փորձարարական ծրագիրը ներդնելու վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 6-Լ և 2015 թվականի փետրվարի 25-ի «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործերի նյութերի թվայնացման փորձարարական ծրագիրը ներդնելու վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին»  թիվ 8-Լ հրամանները:

4. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժիններում քրեական գործերի նյութերի թվայնացումը շարունակել սույն հրամանով հաստատված կարգով:

5.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝ ապահովել քրեական գործերի նյութերի թվայնացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների տրամադրումը:

6. Սույն հրամանն  ուղարկել  Հայաստանի  Հանրապետության   քննչական կոմիտեի  նախագահի տեղակալներին, Հայաստանի  Հանրապետության   քննչական կոմիտեի  մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին և  Հայաստանի  Հանրապետության   քննչական կոմիտեի  դեպարտամենտի ղեկավարին:

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 11-ից:


Ա. Գ. Հովսեփյան