Հրաման՝ ՔԿ մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում, ստորաբաժանումներում քրեական գործերի թվայնացման կարգը հաստատելու և ՔԿ նախագահի 2015թ. փետրվարի 20-ի թիվ 6-Լ և 2015թ. փետրվարի 25-ի թիվ 8-Լ հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին (ինկորպորացված)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հրամանը՝
ք.Երևան, 08.12.2015թ., թիվ 134-Լ
(Ինկորպորացված տարբերակ)
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2.Ներդնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման կարգը:
3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի փետրվարի 20-ի «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործերի նյութերի թվայնացման փորձարարական ծրագիրը ներդնելու վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 6-Լ և 2015 թվականի փետրվարի 25-ի «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործերի նյութերի թվայնացման փորձարարական ծրագիրը ներդնելու վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 8-Լ հրամանները:
4. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժիններում քրեական գործերի նյութերի թվայնացումը շարունակել սույն հրամանով հաստատված կարգով:
5.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝ ապահովել քրեական գործերի նյութերի թվայնացման, ինչպես նաև քրեական գործերի թվայնացված նյութերի միասնական ներքին համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների տրամադրումը: (լրաց. 21.07.2017.N 115-Լ)
5.1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետին՝ ապահովել քրեական գործերի թվայնացված նյութերի միասնական ներքին համակարգի տեխնիկական շահագործումը: (կետը լրաց. 21.07.2017.N 115-Լ)
6. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 11-ից:
Ա. Գ. Հովսեփյան
Հավելված
Հաստատված է Հայաստանի Հանրապետության
քննչական կոմիտեի նախագահի 2015թ.դեկտեմբերի
«08» -ի թիվ 134- Լ հրամանով
ԿԱՐԳ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ
1.Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում քրեական գործերի նյութերի թվայնացման (սքանավորման) հետ կապված հարաբերությունները:
2. 2016 թվականի հունվարի 11-ից Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում և ստորաբաժանումներում հարուցված, այլ մարմնից ստացված և վարույթ ընդունված, վարույթը վերսկսված և (կամ) մեկ վարույթում միացված քրեական գործի նյութերը ենթակա են թվայնացման տասնհինգ օրը մեկ պարբերականությամբ, իսկ նախաքննությունն ավարտելու դեպքում՝ դատավարության մասնակիցներին քրեական գործի նյութերը ծանոթացնելուց առաջ:
Թվայնացման ենթակա չեն մինչև 2000 թվականը վարույթում եղած քրեական գործերը: (կետը փոփ. 20.09.2017. N132-L, լրաց. 20.02.2018. 20-L)
(նախադաս. հանվ. 20.09.2017. N132-L)
3.Թվայնացման աշխատանքները, որպես կանոն, իրականացվում են Կոմիտեի դեպարտամենտի համապատասխան ծառայողի միջոցով` քրեական գործը վարույթ ընդունած քննիչի պարտադիր ներկայությամբ:
4.Սքանավորման ենթակա փաստաթղթերի վնասման վտանգի առկայության դեպքում փաստաթուղթը սքանավորվում է թափանցիկ պոլիէթիլենային պանակում (ֆայլում) տեղադրված վիճակում:
5.Քրեական գործի թվայնացված նյութերը յուրաքանչյուր անգամ թվայնացումից հետո ամփոփվում են առանձին պանակներում (ֆոլդերներում), որոնք համարակալվում և վերնագրվում են ըստ հետևյալ հաջորդականության` քրեական գործի համար, սքանավորման օր, ամիս, տարեթիվ, սքանավորման հերթական համար (երկնիշ թվերով): Նշված տվյալներն իրենց հերթին միմյանցից անջատվում են գծիկներով (օրինակ` 13101115-21.01.15-01): (կետը փոփ. 21.07.2017.N 115-Լ)
5.1. Սույն կարգի 3-7-րդ կետերով նախատեսված կարգով քրեական գործի նյութերը յուրաքանչյուր անգամ թվայնացնելուց հետո մեկօրյա ժամկետում Կոմիտեի դեպարտամենտի տարածքային բաժնի համապատասխան ծառայողը սահմանված ձևաթղթով (Ձև1)՝ ստորագրությամբ հանձնում է տվյալ քրեական գործով Կոմիտեի ծառայողի անմիջական վերադասին: (կետը լրաց. 21.07.2017.N 115-Լ) (կետը փոփ. 20.02.2017. N 20-L)
5.2. Կոմիտեի ծառայողի անմիջական վերադասը, ըստ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, քրեական գործերի թվայնացված նյութերի լրիվությունն ու համապատասխանությունը ստուգելուց հետո դրանք մեկօրյա ժամկետում մուտքագրում է քրեական գործերի թվայնացված նյութերի միասնական ներքին համակարգ (այսուհետ՝ համակարգ): (կետը լրաց. 21.07.2017.N 115-Լ)
5.3. Համակարգն ընդգրկում է քրեական գործերի թվայնացված նյութերի համար նախատեսված Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող յուրաքանչյուր մարմնի և ստորաբաժանման անվամբ առանձին բաժիններ, որտեղ ներառվում են քրեական գործերի թվայնացված նյութերի պանակները (ֆոլդերները)՝ համարակալված սույն կարգով նախատեսված եղանակով: (կետը լրաց. 21.07.2017.N 115-Լ)
5.4. Համակարգում ներառված քրեական գործերի թվայնացված նյութերը հասանելի են.
1) Կոմիտեի նախագահին՝ Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիներում և ստորաբաժանումներում քննվող բոլոր գործերով,
2) Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ իրենց համակարգման ոլորտում գտնվող մարմնի և (կամ) ստորաբաժանման վարույթում քննվող քրեական գործերով,
3) Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության և զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետերին՝ այդ վարչությունների վերահսկողության ոլորտում գտնվող մարմինների և (կամ) ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով,
4) Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալներին և զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի տեղակալներին՝ իրենց վերահսկողության ոլորտում գտնվող մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով, (ենթակետը փոփ. 26.10.2018. N 164-Լ)
5) Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության և զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության ծառայողներին՝ իրենց վերահսկողության ոլորտում գտնվող մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով, (ենթակետը փոփ. 26.10.2018. N 164-Լ)
6) Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմնի կամ ստորաբաժանման պետին՝ տվյալ մարմնի կամ ստորաբաժանման վարույթում քննվող քրեական գործերով,
7) Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների կամ ստորաբաժանումների ծառայողների անմիջական վերադասներին՝ տվյալ ծառայողների վարույթում քննվող քրեական գործերով,
8) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետին՝ Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով, ինչպես նաև Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վերահսկողության ոլորտում գտնվող ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով,
9) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալներին՝ իրենց անմիջական համակարգման ոլորտի քննիչների վարույթում քննվող քրեական գործերով, ինչպես նաև իրենց վերահսկողության ոլորտում գտնվող ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով,
10) Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծառայողներին՝ իրենց վերահսկողության ոլորտում գտնվող ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով: (կետը լրաց. 21.07.2017.N 115-Լ)
5.5. Համակարգի ներդնումից հետո Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններից և ստորաբաժանումներից քրեական գործեր և դրանց վերաբերյալ տեղեկանքներ կարող են պահանջել միայն Կոմիտեի նախագահը և Կոմիտեի նախագահի տեղակալը: Սույն կարգը չի տարածվում Կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից անցկացվող ծառայողական քննության գործընթացի նկատմամբ: (կետը լրաց. 21.07.2017.N 115-Լ)
5.6. Կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանման պետի կամ նրա տեղակալի ժամանակավոր բացակայության դեպքում՝ այլ ծառայողի կողմից փոխարինման մասին Կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունը տեղեկացնում է Կոմիտեի դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնին, որն էլ փոխարինող պաշտոնատար անձի համար համակարգում կատարում է համապատասխան փոփոխություն՝ իր իրավասության շրջանակներում հասանելիությունն ապահովելու նպատակով: (կետը լրաց. 21.07.2017.N 115-Լ)
6. Քրեական գործի նյութերի կցման, էջակալման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 30–րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ գործում եղած յուրաքանչյուր փաստաթուղթ գործին կցելիս անմիջապես համարակալվում է ըստ էջերի` համաձայն կցման ժամանակագրության:
7. Քրեական գործով վարույթը կարճելու, կասեցնելու, ըստ ենթակայության ուղարկելու, ինչպես նաև մեղադրական եզրակացություն կազմելու կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշումներ կայացնելուց հետո անմիջապես թվայնացվում են նաև նշված դատավարական փաստաթղթերը, որից հետո թվայնացված քրեական գործի նյութերն ամփոփվում են քրեական գործի համարը կրող մեկ պանակում (ֆոլդերում), որի մեկական օրինակը էլեկտրոնային կրիչով կամ լազերային սկավառակով պահվում է վարույթն իրականացրած քննիչի և մարմնի կամ ստորաբաժանման ղեկավարի մոտ:
Քրեական գործը Կոմիտեի այլ մարմին կամ ստորաբաժանում ըստ ենթակայության ուղարկելու դեպքում՝ քրեական գործի հետ ուղարկվում է նաև թվայնացված քրեական գործի նյութերն ամփոփող էլեկտրոնային կրիչը կամ լազերային սկավառակը, որի մասին նշվում է ուղեկցող նամակի մեջ: (կետը փոփ. 21.07.2017.N 115-Լ)
8.Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշման հետ, պահանջի առկայության դեպքում, հսկող դատախազին են ուղարկվում քրեական գործի թվայնացված նյութերն էլեկտրոնային կրիչով կամ լազերային սկավառակով:
9.Մեղադրական եզրակացություն կազմելուց կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշում կայացնելուց առաջ գործի նյութերին ծանոթացող կամ ծանոթանալուց հրաժարվող դատավարության մասնակցին ցանկության դեպքում քրեական գործի թվայնացված նյութերը տրամադրվում են էլեկտրոնային կրիչով կամ լազերային սկավառակով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ այդ մասին նշում կատարելով քրեական գործի նյութերի ծանոթացման արձանագրության մեջ:
10.Գործի նյութերին կողմերի ծանոթանալուց հետո լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու կամ նոր դատավարական որոշումներ կայացնելու դեպքում դատավարության մասնակիցներին էլեկտրոնային կրիչով կամ լազերային սկավառակով տրամադրվում է նյութերի թվայնացված տարբերակը լրացված մասով:
11.Պահանջի առկայության դեպքում քրեական գործի թվայնացված նյութերն էլեկտրոնային կրիչով կամ լազերային սկավառակով ուղարկվում են Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն կամ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն: (կետը փոփ. 02.07.2018 N 97-Լ)
12. Սույն ուղեցույցի 8-ից 11-րդ կետերով նախատեսված դեպքերում քրեական գործի թվայնացված նյութերը համապատասխան կրիչով տրամադրելուց կամ ուղարկելուց առաջ վարույթն իրականացնող քննիչի անմիջական վերադասի կողմից ստուգվում է թվայնացված նյութերի լրիվությունն ու համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի պահանջներին, դրանց ճշտությունը հավաստվում է էլեկտրոնային կրիչը տրամադրելու վերաբերյալ Կոմիտեի մարմնի կամ ստորաբաժանման պետի ստորագրությամբ հաստատված ուղեկցող նամակով, իսկ պատճենը կցվում է քրեական գործի նյութերին:
13.Քրեական գործում թվայնացման չենթարկվող, սակայն էջակալված իրեղեն ապացույցների, փաստաթղթերի, այլ նյութերի առկայության դեպքում այդ մասին նշվում է ուղեկցական գրության մեջ` կոնկրետ մատնանշելով դրանց համապատասխան էջերը:
Ձև 1
Քրեական գործ N _____________ հարուցման ամսաթիվ __________
Քննիչ (Ա.Ա.Հ) |
Հանձնվել է թվայնացման (ամսաթիվ) |
Թվայնացման ամսաթիվ |
Հանձնման ամսաթիվ |
Ընդունողի ստորագրություն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
(Ձև1-ը լրաց. 21.07.2017.N 115-Լ)