Լրահոս
    24.09.24, 18:30

    Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

    Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

     

    ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։

    Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։

    Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից։

    Արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Հարությունի Վարդանյանի կենսագրությունը

    Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 06-ին, Երևան քաղաքում:
    2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝  2010թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
    2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է  իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

    Աշխատանքային գործունեությունը

    2008-2011թթ.-ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես օպերատիվ բաժանմունքի հետաքննիչ
    2011-2012թթ.-ՀՀ   պաշտպանության նախարարության N զորամասի հետաքննչական  խմբի պետ
    2012-2014թթ.-ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության իրավաբանական խմբի իրավախորհրդատու
    IV-IX.2014թթ.-ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ
    2014-2018թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ
    2018-2019թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/
    2019-2020թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ /ՀԿԳ ավագ քննիչ/
    2020-2021թթ.-ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ
    2021-2024թթ.-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ
    II-IX.2024թ.-ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

    Պարգևները
    ՀՀ Նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 01-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
    ՀՀ Նախագահի 2024 թվականի մայիսի 24-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար»  1-ին աստիճանի մեդալով,
    ՀՀ վարչապետի 2018 և 2019 թվականների որոշումներով՝ շնորհակալագրերով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

    Այլ տվյալներ
    Ամուսնացած է, ունի երկու երեխա:

     

    Արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանի կենսագրությունը

    Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Գյումրի քաղաքում:
    2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
    2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

    Աշխատանքային գործունեություն

    2009-2013թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ, նույն բաժնի ավագ քննիչ, ապա՝ Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
    2014-2015թթ.- Շիրակի մարզի դատախազության դատախազ
    2015-2016թթ.- Կոտայքի մարզի դատախազության դատախազ
    2016-2019թթ.- Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ
    III-IX.2019թ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ
    2019-2021թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ
    2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ
    I-X.2022թ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
    2022-2024թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ

    Պարգևներ
    Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ նախագահի  հրամանագրով  պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով,
    ՀՀ Նախագահի 2024 թվականի մայիսի 24-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար»  1-ին աստիճանի մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

    Այլ տվյալներ
    Ամուսնացած է, ունի երկու երեխա: