Լրահոս
25.05.24, 11:55

Կամո Սահակյանը և Կամո Շառոյանը պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով

Կամո  Սահակյանը և Կամո Շառոյանը պարգևատրվել են  «Մխիթար Գոշ» մեդալով

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշ մեդալով են պարգևատրվել՝

1․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Վրեժի Շառոյանը

2․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Նորիկի Սահակյանը։