Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
04.05.16, 13:11

Կատարվում է քննություն՝ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

Կատարվում է քննություն՝ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ


03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։