Լրահոս
02.08.16, 14:42

Կատարվում է քննություն՝ պարզելու ՔԿՀ աշխատակցի կողմից ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները

Կատարվում է քննություն՝ պարզելու ՔԿՀ աշխատակցի կողմից ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Վանաձոր» ՔԿՀ-ի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հ. Հովհաննիսյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները:
 

2016 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, Վանաձորի շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնի բազմաթիվ կտրած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1962 թվականին ծնված Հ. Հովհաննիսյանը:
 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ձեռագիր գրառումներով փաստաթղթեր, որոնցում նշված է, որ ինքնասպանություն գործելու մեջ որևէ մեկը մեղավոր չէ:
 

Կատարվում է քննություն՝ պարզելու Հ. Հովհաննիսյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները: