Լրահոս
    13.01.16, 14:21

    Կատարվում է քննություն՝ պարզելու Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները

    Կատարվում է քննություն՝ պարզելու Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս  պատճառելու հանգամանքները


    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի 33-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

    2016 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 16:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից  ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող» վնասվածքով նշված բժշկական կենտրոն է ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Ա.Յարիբեկյանը:

    Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

    Ա.Յարիբեկյանը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը:

    Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել վկաներ:

    Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: