«Կենսաբանական ծագում ունեցող և ԴՆԹ պարունակող իրեղեն ապացույցների հայտնաբերում, փաթեթավորում, պահպանում» թեմայով դասախոսություն՝ Քննչական կոմիտեում (լուսանկարներ)
Այսօր ՀՀ քննչական կոմիտեում կազմակերպվել է դասախոսություն՝ «Կենսաբանական ծագում ունեցող և ԴՆԹ պարունակող իրեղեն ապացույցների հայտնաբերում, փաթեթավորում, պահպանում» թեմայով, որին մասնակցում էին Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները և քննիչները:
Դասախոսությունը վարում էր ՀՀ ԱՆ ԴԲ ԳԳԿ մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի փորձագետ Դիանա Հարությունյանը:
Փորձագետը մանրամասն ներկայացրել է դատագենետիկական փորձաքննությունների նշանակման կարգը և առանձնահատկությունները:
Դասախոսության ընթացքում փորձագետը անդրադարձել է դեպքի վայրի զննության ժամանակ հետքերի,կենսաբանական նմուշների ճշգրիտ հավաքագրման և տեղափոխման աշխատանքների առանձնահատկություններին՝ դեպքի վայրում աշխատելու արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև՝ ճշգրիտ արդյունքներ ստանալու համար:
Դասախոսության ընթացքում կարևորվել է ԴՆԹ պարունակող իրեղեն ապացույցների փաթեթավորման, նշագրման և պահպանման առանձնահատկությունները: