Լրահոս
09.08.16, 12:20

Խանութում գողացել են օտարերկրացու պայուսակը (Լուսանկարներ)

Խանութում գողացել են օտարերկրացու պայուսակը (Լուսանկարներ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից գողություն կատարած անձի ինքնությունը։

2016 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող խանութներից մեկում առերևույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է օտարերկրյա քաղաքացուն պատկանող պայուսակը, որի մեջ եղել է գումար, «Սամսունգ Ալֆա» մոդելի բջջային հեռախոս և կացության քարտ՝ պատճառելով խոշոր չափի վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է ակնոցներով, կապույտ կիսաթև վերնաշապիկով, սև գույնի անթև բաճկոնով, կապույտ տաբատով, կապույտ գլխարկով, բեղերով մի տղամարդ, ով վերցնում է օտարերկրացու պայուսակը և հեռանում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: