Լրահոս
06.07.21, 10:48

Խուսափել հերթական խարդախությունից

Խուսափել հերթական խարդախությունից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 17-ին, հայկական ՍՊ ընկերությունը ռուսական «Южныи Полюс» ընկերությունից  բուսական յուղ ձեռք բերելու նպատակով info@kr-maslo.ru կայքի միջոցով կնքել է պայմանագիր, որի համաձայն նախապես կատարվել է անկանխիկ  վճարում, սակայն հետագայում չստանալով ապրանքը, պարզել են, որ հիշյալ կայքը չի հանդիսանում վերոնշյալ ռուսական բուսական յուղ արտադրող ընկերության պաշտոնական կայքը, ինչի արդյունքում անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության կողմից միջազգային փոխանցման միջոցով փոխանցված 5.832.125 ՀՀ դրամին համարժեք 811.144  ռուբլի գումարին՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք համացանցի, հեռուստաընկերության, լրատվական այլ միջոցներով քաղաքացիների շրջանում իրականացնել կանխարգելիչ ու բացատրական միջոցառումներ, «Южныи Полюс» ընկերության անունով հադես եկող կայքի կողմից info@kr-maslo.ru  էլեկտրոնային փոստի միջոցով նոր խարդախության զոհ չդառնալու համար: