Լրահոս
    19.02.16, 15:21

    Խուզարկությամբ հայտնաբերվել է «Մեթադոն» և «Կոկաին» տեսակի թմրամիջոց

    Խուզարկությամբ հայտնաբերվել է «Մեթադոն» և «Կոկաին» տեսակի թմրամիջոց


    ՀՀ Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հայտնաբերվել է խոշոր չափով «Կոկաին» տեսակի թմրամիջոց։ Մեղադրյալը կալանավորվել է։

    Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել է «Մեթադոն» և «Կոկաին» տեսակի թմրամիջոց։

    Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ կասկածյալի բնակարանում հայտնաբերվել են օգտագործված ներարկիչներ, «ВАЛЕРИНЫ» գրառմամբ թվով 13 փաթեթ, որոնք պարունակել են տարբեր զանգվածներ:

    Համաձայն փորձագետի  եզրակացության` փորձաքննությանը ներկայացված նշված փաթեթներում հայտնաբերվել է խոշոր չափ հանդիսացող «Մեթադոն» տեսակի  և խոշոր չափ հանդիսացող «Կոկաին» տեսակի թմրամիջոց:

    Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Քոլոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

    Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: