Լրահոս
01.07.16, 13:51

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մարտական փամփուշտներ

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են մարտական փամփուշտներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2016 թվականի հուլիսի 1-ին 13 տարբեր հասցեներում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են տարբեր փաստաթղթեր, նյութեր։ Բացի այդ, հայտնաբերվել և առգրավվել են 469 հատ 5.45մմ, 10 հատ 7.62մմ և 9 հատ 5.6մմ տրամաչափի փամփուշտներ:

Բնակարանի սեփականատերը, ում տանը հայտնաբերվել են մարտական փամփուշտները, ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: