Լրահոս
12.09.18, 05:12

Կրակոցներ «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում

Կրակոցներ «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2018թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15:35-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ քաղաքացին հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ լսվել են կրակոցներ:

Նույն օրը՝ ժամը 16:35-ին, «1-ին համալսարանական» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք աջից վնասվածքով» իրենց է դիմել 1992թ. ծնված քաղաքացի:

Դեպքի վայրում օպերատիվ խումբը պարզել է, որ քաղաքացին վնասվածքն ստացել է «Հրազդան» մարզադաշտի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, տեղազննությամբ հայտնաբերվել են 1 պարկուճ, 2 փամփուշտ և արնանման հետքեր:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

09.09.2018թ. դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: