Ուղերձներ, ելույթներ, հարցազրույցներ
    18.05.17, 15:22

    Լույս է տեսել «Մատյան ողբերգության աղոթարանի իրավաբանական ընթերցումը»

    Լույս է տեսել «Մատյան ողբերգության աղոթարանի իրավաբանական ընթերցումը»

     

    Լույս է տեսել «Մատյան ողբերգության աղոթարանի իրավաբանական ընթերցումը»՝ իրավաբանական գիտությունների դոկտոր Աղվան Հովսեփյանի հեղինակությամբ:

    Ուսումնասիրությունը նվիրված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության իրավաբանական հատույթի ուսումնասիրությանը, որը բացառիկ երևույթ է  և նոր խոսք ինչպես նարեկացիագիտության, այնպես էլ իրավագիտության մեջ:

    Մինչև օրս Գրիգոր Նարեկացու Մատյանն ուսումնասիրել են բանասերները և լեզվաբանները, փիլիսոփաները և աստվածաբանները, սակայն որքան էլ զարմանալի է, իրավաբանները երբևէ չեն անդրադարձել այդ անզուգական կոթողին:

    Այս ուսումնասիրությունը հաճելի անակնկալ է և՛ նարեկացիագետների, և՛ իրավագետների համար:

    Աշխատությունը եռալեզու է՝ հայերեն ռուսերեն և անգլերեն։

    Գրքի էլեկտրոնային տարբերակը՝ ստորև

    «Մատյան ողբերգության աղոթարանի իրավաբանական ընթերցումը»