Լրահոս
23.08.16, 08:47

Մահվան ելքով ավտովթար Ալավերդի քաղաքում

Մահվան ելքով ավտովթար Ալավերդի քաղաքում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Լ. Մարտիրոսյանի կողմից վարվող «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ջրավազան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհամերձ մետաղյա արգելապատնեշին և կողաշրջվել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի ուղևոր Ս.Պեպանյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր Ռ.Թաթոյանը և վարորդ Լ.Մարտիրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: