Լրահոս
05.08.15, 11:53

Մահվան ելքով ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. հարուցվել է քրեական գործ

Մահվան ելքով ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. հարուցվել է քրեական գործ


ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։

2015թ. օգոստսի 5-ին` ժամը 06-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Վահագն Խաչատրյանը և Արսեն Հունանյանը:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. օգոստոսի 5-ին` ժամը 05:30-ի սահմաններում, 35-ամյա Վահագն  Խաչատրյանի  վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5-րդ կմ հատվածում բախվել է  Ա.Գրիգորյանի վարած «Դաֆ AE 45180» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով Վահագն Խաչատրյանը և նրա ավտոմեքենայի ուղևոր, 31-ամյա Արսեն  Հունանյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Մի քանի ժամ անց, գիտակցության չգալով, N զորամասի հրետանու շտաբի պետ Արսեն Հունանյանը  բժշկական կենտրոնում մահացել է։

Դեպքի առթիվ նույն օրը՝ օգոստոսի 5-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նախաքննության ընթացքում կատարվել են դիակի, ավտոմեքենաների զննություններ, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։