Մահվան ելքով ավտովթար՝ Երևանում(տեսանյութ, լուսանկարներ)
2021թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ նոր ճանապարհին՝ դեպի Սիլիկյան թաղամաս ընթանալիս, 42-ամյա տղամարդը իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է ճամփեզրին և կողաշրջվել, ինչի արդյունքում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: