Լրահոս
31.01.17, 07:13

Մահվան ելքով ավտովթար. հարուցվել է քրեական գործ

Մահվան ելքով ավտովթար. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով` 2017 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Հ.Ղազումյանը, վարելով իր անձնական օգտագործման «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Վրաստանի սահման-Ալավերդի ավտոճանապարհի 30-րդ կմ-ում, մերկասառույցի պատճառով, կորցրել է ավտոմեքենայի ղեկավարումը և ընկել Դեբեդ գետը:

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի ուղևոր, 1983թ. ծնված Տիգրան Դավթյանը տեղում մահացել է, իսկ վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Ալավերդու բժշկական կենտրոն»:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել են ճանապարհա-տրանսպորտային դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: