Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում (լուսանկարներ)
![Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում (լուսանկարներ) Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում (լուսանկարներ)](https://investigative.am/storage/files/2021/06/1622716518,9368.jpeg?token=88cfb28fe520ab2350fb04c00922547766e5be79)
2021 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Մայիսյան գյուղի բնակիչը Մարմաշեն գյուղի ուղղությամբ ընթանալիս նույն ճանապարհահատվածի 1-ին կիլոմետրի հատվածում իր կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի առաջնամասի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդուն, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասով։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի, դիակի և տրանսպորտային միջոցի զննություն, հարցաքննվել է վարորդը, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: