Լրահոս
24.08.15,
09:39
Մահվան ելքով վթար` Սյունիքում
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում պարզելու՝ մահվան պատճառ հանդիսացած Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները:
Նախնական տվյալներով` 2015թ. օգոստոսի 20-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Ա.Գրիգորյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 195-րդ կմ հատվածում բախվել է Ա.Կարապետյանի վարած «ԶԻԼ 43141» մակնիշի ի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով Ա.Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ վերջինիս ավտոմեքենայի ուղևոր 62-ամյա Ժ.Ավանեսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ: