Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
15.05.17, 05:00

Մարտական դիրքում հայտնաբերվել է կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանը` մահացու հրազենային վնասվածքով

Մարտական դիրքում հայտնաբերվել է կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանը` մահացու հրազենային վնասվածքով

14.05.2017 թվականին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: