Մայորին մեղադրանք է առաջադրվել` կաշառք ստանալու համար
![Մայորին մեղադրանք է առաջադրվել` կաշառք ստանալու համար Մայորին մեղադրանք է առաջադրվել` կաշառք ստանալու համար](https://investigative.am/storage/files/2016/11/1479131125,6085.jpeg?token=397fedb85c4969e9bf4c468e2eebfcc434603076)
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանին՝ կաշառք ստանալու համար:
Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ՌԴ-ում կորցրած զինվորական գրքույկը վերականգնելու նպատակով ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ Ա.Մարգարյանը 2016թ. նոյեմբերի 8-ին, իր աշխատասենյակում քաղաքացուց 200 ԱՄՆ դոլար գումար է պահանջել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: