Լրահոս
10.04.15, 13:58

Մեղադրանք է առաջադրվել ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար (Լրացված)

Մեղադրանք է առաջադրվել ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար (Լրացված)

 

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Հակոբյանին ապրիլի 10-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը, ապա կիրառել գրավ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: