Լրահոս
19.01.16, 17:36

Մեղադրանք է առաջադրվել՝ թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար

Մեղադրանք է առաջադրվել՝ թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար
 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լոռու բնակիչ Ն.Դարչինյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին` ժամը 16:30-ի սահմաններում, մուտք է գործել Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում գտնվող թիվ 29/25 ընտրատեղամաս և փորձել քվեարկել այլ անձանց փոխարեն. քվեարկած քվեաթերթիկներով ծրարները փորձել է գցել քվեատուփի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ ընտրական հանձնաժողովի անդամ Լիանա Դավթյանի կողմից նկատելու և խոչընդոտելու պատճառով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ն.Դարչինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: