Մ.Մելիքբեկյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը
![Մ.Մելիքբեկյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը Մ.Մելիքբեկյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը](https://investigative.am/storage/files/2015/02/1424363653,34.jpeg?token=c0ac7318db29c11f11afbb4482ffe1523822c6ee)
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քաղաքացի Մ.Մելիքբեկյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ, այդ թվում՝ Ս.Ղալթախչյանի՝ Աչաջուր գյուղում գտնվող տանը և դրա օժանդակ շինություններում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք՝ թվով 18 փամփուշտ:
2015 թվականի փետրվարի 11-ին Ս.Ղալթախչյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: