Լրահոս
    11.09.15, 15:04

    Մոր կողմից 8-ամյա որդուն մուրացկանություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ hարուցվել է քրեական գործ

    Մոր կողմից 8-ամյա որդուն մուրացկանություն կատարելու մեջ ներգրավելու դեպքի առթիվ hարուցվել է քրեական գործ


    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ:

    2015թ. հունիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի բնակչուհի Տ.Պիսարևան իր 8-ամյա երեխային պարբերաբար ներգրավել է մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն և վերջինիս մուրած գումարը տնօրինել է իր հայեցողությամբ:

    Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխային մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, որը կարատվել է ծնողի կողմից):

    Կատարվում է նախաքննություն:Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով