Լրահոս
29.10.22,
14:10
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 33-ամյա տղամարդու՝ այրվածքներ ստանալու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ 33-ամյա տղամարդու՝ ջերմային այրվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Վերջինիս՝ «ամբողջ մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք» ախտորոշմամբ, Եռաբլուր տանող ճանապարհի մոտից «Այրվածքաբանության ազգային կենտրոն» տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին։
Իրականացված վարութային և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը։
Նախնական տեղեկություններով՝ օրեր առաջ տղամարդն անձնական խնդիրների շուրջ վիճել է կնոջ հետ, ինչից հետո՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, կնոջ ու եղբոր ներկայությամբ, իր վրա բենզին է լցրել և հրկիզվելու եղանակով փորձել է ինքնասպան լինել:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: