Լրահոս
11.08.22, 16:15

Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով պաշտոնից ազատում Քննչական կոմիտեում

Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով պաշտոնից ազատում Քննչական կոմիտեում

Սույն թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է նաև Կոմիտեի ներքին կարգապահական կանոնները խախտելու համար՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող մեկ անձի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի միջնորդությունը:

Հանձնաժողովի կողմից բավարարվել է միջնորդությունը, որի արդյունքում ինքնավար պաշտոն զբաղեցնող տվյալ անձը Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով սույն թվականի օգոստոսի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: