Լրահոս
01.11.21, 12:47

Նշանակումներ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի և Շիրակի մարզային քննչական վարչություններում

Նշանակումներ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի և Շիրակի մարզային քննչական վարչություններում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Արշալույսի Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում, իսկ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Բաբկենի Սամվելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից:

 


Վահե Արշալույսի Միրզոյան



Վահե Արշալույսի Միրզոյանը ծնվել է 1974 թվականի հուլիսի 17-ին, Աշոցքում:
1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1997-1998թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2000-2001թթ. – Շիրակի մարզի դատախազություն՝ ստաժոր քննիչ
2001-2005թթ.  - Շիրակի մարզի դատախազություն՝ քննիչ
2005-2007թթ. -  Շիրակի մարզի դատախազություն՝ ավագ քննիչ-քրեագետ
2007-2013թթ.  - Շիրակի մարզի դատախազի օգնական
2013-2016թթ. -  Շիրակի մարզի դատախազություն՝ ավագ դատախազ
2016-2021թթ. -  Շիրակի մարզի դատախազի տեղակալ
2021թ. հոկտեմբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:



Վահան Բաբկենի Սամվելյան



Վահան Բաբկենի Սամվելյանը ծնվել է 1985 թվականի հունիսի 29-ին, Մարալիկում:
2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2007-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
08.02.2014-08.10.2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ապա՝ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի պետ
2014-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2021թ. հոկտեմբերի 26-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետ:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: