Լրահոս
27.02.23, 13:28

Նշանակումներ ՀՀ քննչական կոմիտեում

Նշանակումներ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Անուշ Աշոտի Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման ստորաբաժանման ղեկավար, իսկ Արթուր Արմենի Վարդանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության  պետ:

 

Արդարադատության առաջին դասի խորհրդական Անուշ Աշոտի Գասպարյանի
կենսագրությունը

 

Ծնվել է 1985 թվականի մարտի 9-ին, Գեղարքունիքի մարզի  Սևան քաղաքում:
2002-2006թթ.-«ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2013-2015թթ. - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2016թ.-ից - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ

Աշխատանքային գործունեություն

2006-2008թթ. – Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղար՝ քաղաքացիական մասնագիտացմամբ
2008-2014թթ. - Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական՝ քրեական մասնագիտացմամբ
2014-2019 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության գլխավոր մասնագետ
IV-XII.2019թ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ
X-X.2019թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ՝ գործուղված ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն
2020-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի տեղակալ
2021-2023թթ.  –  ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական մեդալներով, հուշանվերով և շնորհակալագրով:

Այլ տվյալներ
2018թ.-ից առ այսօր զբաղվում է դասախոսական գործունեությամբ (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, արդարադատության ակադեմիա, «Հյուսիսային» համալսարան):
Ավելի քան 10 գիտական հոդվածների, մենագրության, ուղեցույցների հեղինակ ու համահեղինակ է:
Մասնակցել է ներպետական և միջազգային տարբեր կառույցների կողմից կազմակերպված դասընթացների, սեմինարների, համաժողովների՝ ստանալով հավաստագրեր:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

 

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Արմենի Վարդանյանի
կենսագրությունը

Ծնվել է 1994 թվականի հուլիսի 28-ին, Երևան քաղաքում:
2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2018 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2021 թվականին՝ ասպիրանտուրան, 2018 թվականին՝ ՀՀ փաստաբանների դպրոցը՝ ստանալով փաստաբանի արտոնագիր:
2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2022 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2018-2021 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ
2021թ․-ից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի ասիստենտ, դասախոս
2017-2018թթ. - «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակ կրտսեր իրավաբան
2018-2019թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի օգնական
II-X.2019թ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 1 բաժնի պետի տեղակալ
2019-2020 թթ. – ՀՀ պետական եկամուտնեերի կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 5 բաժնի պետ
III-XII.2020թ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 6 բաժնի պետ
III-VII.2020թ. - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
2020-2023թթ.- ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած չէ: