Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Նորիկի Սահակյանը 2022 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Կենսագրություն
Կամո Նորիկի Սահակյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքում:
2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2015 թվականին՝ նույն ԲՈՒՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային գործունեություն
2005-2007թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում
2007-2012թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
2012-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /ՀԿԳ քննության/ վարչության մարդկանց առևտրի/թրաֆիքինգ/, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ
III.2013-XII.2013թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության քննչական խմբի ՀԿԳ ավագ քննիչ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ / հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ
2014-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2017-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետ
2018-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ
2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
2022թ. հունվարի 19-ից ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: