Լրահոս
04.03.15,
13:21
Նուբարաշեն վարչական շրջանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածով։
Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով մահացել է երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լևոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։
Դեպքի վայրում է գտնվում օպերատիվ-քննչական խումբը։
Նախաքննության ընթացքի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։