Լրահոս
05.06.15, 14:39

Օրեր առաջ Աջափնյակում տղամարդու սպանության շարժառիթը պարզվել է. առաջադրվել է մեղադրանք (Լուսանկարներ)

Օրեր առաջ Աջափնյակում տղամարդու սպանության շարժառիթը պարզվել է. առաջադրվել է մեղադրանք (Լուսանկարներ)

ՀՀ քաղաքացի, 1972թ. ծնված Ա.Առաքելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին։

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Առաքելյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառվել են 2015 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ և 40-րդ շենքերի հետնամասում գտնվող այգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Առաքելյանը և Վ.Դերձյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, հանդիպել են նշված տարածքում՝ անձնական բնույթի հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու կապակցությամբ, որի ժամանակ էլ  ծակող-կտրող գործիքով  բազմաթիվ հարվածներ են հասցվել Ա.Առաքելյանի  կենսական  կարևոր օրգաններին։ Ստացած բազմաթիվ վնասվածքներից վերջինս մահացել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Դերձյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Վ.Դերձյանի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա նկարագրել է տեղի ունեցած իրադարձությունները։ Նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: