Լրահոս
25.05.24,
11:48
Ազատ Գևորգյանը և Ռաֆայել Վարդանյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգևատրվել
1․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Լյուդվիգի Գևորգյանը
2․ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հարությունի Վարդանյանը