Լրահոս
    24.05.16, 06:12

    Պարզաբանում

    Պարզաբանում

    Երևանում տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին։

    Մասնավորապես պոկվել են շենքի հյուսիս-արևմտյան կողմի արտաքին երեսպատման թիթեղների մի մասը։

    Կատարվածի մասին ահազանգվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։ Արդեն իսկ ձեռնարկվում են տեղային վերականգնողական աշխատանքներ։ 

     

    Երեսպատման աշխատանքներն իրականացրած ընկերության հետ պայմանագրով նախատեսված է եղել երաշխիքային սպասարկում, ինչի շրջանակներում ընկերությունն իրականացնում է ուժգին քամու պատճառած վնասների վերականգնումը։ Պարզաբանում ենք, որ լրացուցիչ ֆինասնական միջոցներ չեն հատկացվելու։