Լրահոս
11.02.16, 14:28

Պարզաբանում. Պետբյուջեով նախատեսված գումարն ամբողջ տարվա համար է և ոչ թե արդեն ծախսվել է


Մամուլում փետրվարի 11-ին տեղեկություն էր հրապարակվել, թե ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՀՀ քննչական կոմիտեն 2016 թվականին կոմունալ վճարների համար պետական բյուջեից ծախսել է մոտ 160մլն. ՀՀ դրամ գումար:

Պարզաբանում ենք, որ պետական բյուջեով ֆինանսական միջոցներ հատկացվում են Քննչական կոմիտեի ողջ համակարգի համար՝ ներառյալ տարածքային ստորաբաժանումները, և նշված գումարը պետական բյուջեով նախատեսված է ամբողջ տարվա համար, այլ ոչ թե արդեն ծախսվել է, ինչպես նշել է թերթը:

Ավելին՝ առայժմ վաղ է խոսել, թե  հատկացված գումարից որքան կծախսվի 2016 թվականի ընթացքում, դա պարզ կլինի միայն 2016 թվականի վերջին՝ դեկտեմբերի 20-ին:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտ