Լրահոս
07.08.17,
12:22
Պարզվել է Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը
![Պարզվել է Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը Պարզվել է Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը](https://investigative.am/storage/files/2017/08/1502109207,0786.jpeg?token=63b978905d54e550d308994add2c003bbde6423d)
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 1996 թ. ծնված երիտասարդը ժամը 13:30-ի սահմաններում ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու եղանակով: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։