Լրահոս
29.09.19, 17:33

Պարզվում են Արտենի համայնքում տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները

Պարզվում են Արտենի համայնքում տեղի ունեցած ավտովթարի  հանգամանքները

ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար:

19:30-ի սահմաններում Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով «ԿԱՎԶ» մակնիշի ավտոբուսի վարորդը՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը, մահացել է, իսկ մեքենայի մյուս 13 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: