Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
27.05.18,
08:13
Պարզվում են կապիտան Հմայակ Հակոբյանի մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հ.Հակոբյանի մահվան հանգամանքները:
26.05.2018թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում, կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով, հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: