ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
24.08.22, 11:32

ՔԿ նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 168-Լ հանձնարարական (ինկորպորացիա՝ լրացված 24.08.2022թ. N132-Լ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ 

 

Ինկորպորացիա առ 24.08.2022թ. N132-Լ
29.10.2018թ. 168-Լ հանձնարարական   

 


Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթուղթը փոփոխող իրավական ակտ


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՅԼ  ՏՐՎԱԾ  ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`

 

Հանձնարարում եմ՝

 

1. Հայաստանի  Հանրապետության  քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության և դրանց ստորաբաժանումների պետերին, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարչությունների պետերին, զինվորական քննչական գլխավոր վարչության (այսուհետ՝ ԶՔԳՎ) հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետին, ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինների պետերին՝
1) յուրաքանչյուր երկուշաբթի համապատասխանաբար Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալին, ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետին ներկայացնել քրեական գործ հարուցելը մերժելու, քրեական գործ հարուցելու, քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարացնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումները դատախազի կողմից վերացնելու, մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու, քննիչին դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին դատախազի որոշումների և դրանց դեմ ներկայացված առարկությունների, ինչպես նաև դատախազի ցուցումների, դատախազական ներգործության այլ միջոցներ կիրառելու մասին որոշումների և դրանց դեմ ներկայացված առարկությունների, քրեական գործով ձերբակալվածին ազատելու, մեղադրյալին կալանքից ազատելու, դատախազի ցուցումով անձին ձերբակալելու և ձերբակալվածին ազատելու վերաբերյալ դատավարական փաստաթղթերի պատճենները.
2) (փոփ. 23.08.2019. N 129-Լ, 24.03.2020թ.  N 44-Լ, ենթակ. ուժը կորցր. 25.04.2022. N 70-Լ)

2. Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետին, Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալին, ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետին՝ սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկատվությունն ամփոփել եռօրյա ժամկետում և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալին ներկայացնել եզրակացություն՝ որոշումների կայացման պատճառների վերաբերյալ:

2.1. (կետը ուժը կորցր. 15.12.2021. N 172-Լ)

2.2. Սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դատավարական փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից կայացվելու դեպքում, Կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալները դրանց վերաբերյալ եռօրյա ժամկետում զեկուցագիր են  ներկայացնում Կոմիտեի նախագահին: (կետը լրաց. 24.08.2022. N 132-Լ)

2.3. Սույն հանձնարարականի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված դատավարական փաստաթղթերում էական հանգամանքներ կամ կարգապահական պատասխանատվության առերևույթ հիմքեր հայտնաբերելու դեպքում՝ Կոմիտեի նախագահի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալները դրանց մասին եռօրյա ժամկետում զեկուցագիր են ներկայացնում Կոմիտեի նախագահին: (կետը լրաց. 24.08.2022. N 132-Լ)

3. (փոփ. 23.08.2019. N 129-Լ, 24.03.2020թ.N 44-Լ, 15.12.2021. N 172-L, կետը ուժը կորցր. 25.04.2022. N 70-Լ)

4. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալին: (խմբ. 24.03.2020թ.N 44-Լ, փոփ. 25.04.2022. N 70-Լ)

5. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին: 

                                                                                                                 

   Հ. Գրիգորյան

 

Ձև 1

 

 

   

հ/հ

ընդամենը

Առարկությունների, բողոքար-կումների քանակը կամ   միջնորդագրերի քննարկման արդյունքում ստացված գրավոր հաղորդումների քանակը

Դատախազի որոշման  անվանումը

քրեական գործ հարուցելը մերժելու  մասին որոշումը  վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին որոշում

1

 

 

քրեական գործի հարուցումը վերացնելու մասին որոշում

2

 

 

քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

3

 

 

քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

4

 

 

 քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

5

 

 

քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու մասին որոշում

6

 

 

մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու մասին որոշում

7

 

 

Այլ դատախազական ակտեր

դատախազի ցուցում

 

8

 

 

որից

անձին ձերբակալելու 

9

 

 

անձին ձերբակալումից ազատելու

 

10

 

 

մեղադրյալին կալանքից ազատելու

11

 

 

քննիչին դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին որոշում

12

 

 

դատախազական ներգործության այլ միջոցներ

 

13

 

 

Քննիչի  որոշման  անվանումը

 

 

 

ձերբակալումից ազատելու մասին որոշում

 

 

 

 

14

 

 

Միջնորդագիր

 

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով  ներկայացված միջնորդագիր

 

 

15