ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
02.12.19, 08:11

ՔԿ նախագահի հանձնարարականը՝ առանձին քրեական գործեր ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում ուսումնասիրելու վերաբերյալ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
 
 
 
 
Հանձնարարականը՝


 

 ք.Երևան, 02.12.2019թ., թիվ 150-Լ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝



        Հանձնարարում եմ


1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի տեղակալ Ա. Պողոսյանին՝
ապահովել 2018 թվականի ընթացքում և 2019 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ Կոմիտեի մարզային քննչական վարչությունների, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ, 175-րդ հոդվածներով քննվող դեռևս չբացահայտված, ինչպես նաև նույն հոդվածներով հարուցված (վերաորակված) և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթը կասեցված քրեական գործերը  Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն ուղարկելու գործընթացը՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 4-ը:

2. Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին՝
ուսումնասիրել սույն հանձնարարականի 1-ի կետով նախատեսված քրեական գործերը և արդյունքների վերաբերյալ զեկուցել Կոմիտեի նախագահին մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը:

3. Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Կոմիտեի նախագահին:

4. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Պողոսյանին, Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետին, Կոմիտեի մարզային քննչական վարչությունների և Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների պետերին:

 

                                                                                             Հ. Գրիգորյան